Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Հունվարի 10-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի սկզբնամասում' կամրջի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 25OS952 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ.) ավտոմեքենան:
