Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Դեկտեմբերի 3-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գավառ-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում, «ՎԱԶ-2121» մակնիշի 34UV525 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ Վ.Պ. (ծնվ. 1972թ.) ստացել է մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Պ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. հրաժարվել է բուժօգնությունից: Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, այնուհետև դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
