Ավտոմեքենան շրջվել է. բարեբախտաբար տուժածներ չկան
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 05:06-ին, ահազանգ է ստացվել, որ Լճաշեն-Չկալովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 14-րդ կմ-ում «Սանյոնգ» մակնիշի KK280A50 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:
