Ավտոմեքենաների ազատ համարանիշները և գները հասանելի կլինեն նաև համացանցում
Ոստիկանության police.am կայքում սեպտեմբերի 11-ից գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում», հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի` քաղաքացու նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:
Անհրաժեշտ է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայություն»։
