Ավտոմեքենայի գողի մոտ նաև երկու դանակ է հայտնաբերվել
Հունվարի 26-ին՝ ժամը 19:25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Երևանի Մանթաշյան և Չեխովի փողոցների խաչմերուկից, ավտոմեքենա փախցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արսեն Բ.-ին:
Ըստ Ոստիկանության պաշտոնական կայք-էջի՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ին, վերջինս փախցրել է Սեբաստիա փողոցի թիվ 130 տան դիմաց կայանված, 1981 թ. ծնված Գևորգ Մ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան և Բագրատունյաց ու Արտաշիսյան փողոցների խաչմերուկի մոտ բախվել «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի:
Արսեն Բ.-ի խուզարկությամբ հայտնաբերվել է 2 դանակ` յուրաքանչյուրը 12 սմ երկարությամբ, շեղբինը` 9 սմ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
