Ավտոմեքենայի մարտկոցը գողացել ու թաքցրել էր այգում
Հունվարի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել` 1990թ. ծնված Միխայիլ Ի.-ի կողմից գողություն կատարելու մասին:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա հունվարի 20-ին` ժամը 23:00-ին, Հալիձոր թաղամասի թիվ 1 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է մարտկոցը և այն թաքցրել նշված բակի հարակից այգում` հետագայում վաճառելու նպատակով:
Գողոնն առգրավված է:
Հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Նախապատրաստվում են նյութեր:
