Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի թիվ 15 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել՝ 03.57-ին:
Այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 040 ՈՍ 05 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և բեռնախցիկը մասամբ:
