Ավտովթար՝ ԱԺ-ի դիմաց. հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց
Մարտի 8-ին՝ ժամը 08.20-ին, ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի էր ունեցել ՃՏՊ, կային տուժածներ. անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են MAN մակնիշի 680 SU 65 պ/հ ավտոբուսը և «Mercedes C180» մակնիշի 81 ZT 071 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ի., ծնվ. 1994 թ.):
Ինչպես Shamshyan.com-ից տեղեկանում ենք, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են հիվանդանոց:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Հ. Ի.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
