Ավտովթար. Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին կա 4 վիրավոր
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին, հունվարի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-32213»-ի վարորդը եւ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
