Ավտովթարի հետևանքով մահացել է Վլադիմիր Արզումանյանի հայրը (ֆոտո)
Օգոստոսի 13-ի վաղ առավոտյան, Երասխում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած և առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի հայրը՝ երաժիշտ Վահրամ Արզումանյանը:
Երիտասարդ երգչի հայրը 42 տարեկան էր, աշխատում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում:

