Ավտովթարի պատճառով Թեղուտ գյուղի 25-ամյա վարորդը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է
Այսօր` հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում. տեղեկացնում է Shamshyan.comկայքը։
Ժամը 00:20-ի սահմաններում Թեղուտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սամվել Սարգսյանը Թեղուտ գյուղի վարչական տարածքում իր վարած УАЗ 469 մակնիշի 34 PՏ 670 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 50 մետր գլորվելով` հայտնվել բնակչի հողամասում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մանրամասները ՝ սկզբնաղբյուրում։
