«Աղջիկ ջան թող պահանջեն, մեկ է որևէ բա չեն կարող փոխել».Ռուբեն Հայրապետյան
FAF-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն այսօր լրագրողների հետ մեկ ևս հաստատեց, որ իրենք պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: «Նրա հրաժարականի պահանջը քաղաքական երանգներ չունի, պարզապես գոհ չենք ֆուտբոլի արդյունքներից և քանի որ մեր առաջ քաշված երեք պահանջները չեն բավարարվել, այլ մի բան էլ հակառակը՝ մենք վիրավորել ենք և այդ իսկ պատճառով էլ պահանջում ենք նրա հրաժարականը»,-ասաց Ջանոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հաջորդ երթը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին, ժամը `18.00-ին. ֆուտբոլասերները Արամ Խաչատրյանի արձանի մոտից շարժվելու են դեպի ՀՖՖ շենք: Fnews.am-ի թղթակիցը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից փորձեց պարզել, ինչպես է վերաբերում այդ պահանջին.
«Աղջիկ ջան թող պահանջեն, մեկ է որևէ բա չեն կարող փոխել»,-ասաց Հայրապետյանը և անջատեց հեռախոսը:
