Աղջիկների մոտ «քֆուրով» են խոսել, դիտողություն անողներին էլ դաժան ծեծի են ենթարկել
1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է երկու քրեական գործերի դատական քննություն, որոնցով ամբաստանյալի աթոռին նույն երիտասարդն է՝ 29-ամյա Արա Ք.-ն:
Գործերից մեկով ամբաստանյալը միայն Արան է, իսկ մյուս գործով ևս երկու ամբաստանյալներ կան՝ 30-ամյա Ժորա Ղ.-ն և 36-ամյա Արման Մ.-ն:
«Եռյակի» գործով երկու հանցադրվագ խուլիգանության համար է մեղադրանք առաջադրված ամբաստանյալներին:
Մի դրվագում գործել են Արան ու Ժորան, մյուս դրվագում՝ Արան ու Արմանը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 2-ի լույս 3-ի գիշերը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Արան և Ժորան ոստիկանության Մարաշի բաժանմունքում կատարել են խուլիգանություն՝ աղմկել են, խանգարել են բաժանմունքի աշխատանքը, իսկ Արան խուլիգանությունը զուգորդել է գույքի ոչնչացմամբ՝ նա կոտրել է ոստիկանության բաժանմունքի մուտքի դռան ապակին:
Ըստ երկրորդ հանցադրվագով առաջադրված մեղադրանքի՝ Արայի և Արմանի կողմից խուլիգանություն է կատարվել Երևանի Վարդանանց փողոցում գործող «Անգել» կարաոկե ակումբի դիմաց:
2014 թվականի մարտի 7-ի ուշ երեկոյան Արմանը, Արան և վերջինիս ընկերուհին ցանկացել են գնալ «Անգել» կարաոկե ակումբ՝ երեկոն անցկացնելու: Մեքենաներով մոտեցել են ակումբին, բայց ակումբ այդպես էլ չեն մտել, որովհետև վիճաբանություն է սկսվել հենց ակումբի մուտքի մոտ՝ մեքենա կայանելու ժամանակ: Կայանման տեղ չի եղել, տղաները զայրացել են ու հայհոյանքով են խոսել: Այդ ժամանակ մոտակայքում գտնվել է մի ընկերախումբ, որտեղ աղջիկներ են եղել: Այդ ընկերախմբի տղաները հայհոյողներին դիտողություն են արել, ասել են՝ չե՞ք տեսնում, աղջիկներ կան, ինչո՞ւ եք հայհոյում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
