Աղջկա ինքնազգացողությունը վատացել է՝ Բաղրամյան պողոտա է ժամանել «շտապօգնության մեքենան»
Ցուցարարները հեծանիվներով երթ են իրականացրել Երեւանի կենտրոնական փողոցներով։ Նրանք շրջել են քաղաքի փողոցներով եւ իրազեկել մարդկանց Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին, նաեւ կոչ արել բոլորին միանալ պայքարին։
Քիչ առաջ հեծանվաերթը հասավ Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մասնակիցներից մի աղջկա ինքնազգացողությունը վատացել է։ Բաղրամյան պողոտա է ժամանել «շտապօգնության մեքենան», որը բուժննումից հետո երիտասարդ աղջկան տեղափոխեց հիվանդանոց։
Բաղրամյան պողոտայում արդեն 7 օրն է, շարունակվում է բողոքի ակցիան։
