«Աղջկա թեմայով» հեռախոսային խոսակցությունն ավարտվել է մեծ կռվով և դանակահարությամբ
1in.am-ը գրում է.Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Ներսիսյանի գործի դատական քննությունը:
Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի մայիսի 16-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Կ.-ն զանգել է 22-ամյա արմավիրցի Տիգրան Ներսիսյանին ու հայտնել է, թե ինքը հեռախոսով շփվում է Մանե (անունը փոխված է) անունով մի աղջկա հետ, ում հետ շփվում է նաև Արմավիր քաղաքից ինչ-որ Հովիկ:
Արմենը «տղայական» խնդրել է Տիգրանին, որ նա պարզի Հովիկի ու Մանեի հարաբերություններն ու իրեն հայտնի, որպեսզի ինքը ճիշտ կողմնորոշվի:
Արմենը Տիգրանին է տվել նաև «ոմն» Հովիկի հեռախոսահամարը, որով Տիգրանը զանգել է:
Նա պարզել է, որ Հովիկը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ է:
Տիգրանը Հովիկի հետ խոսել է «աղջկա թեմայով», հետո էլ առաջարկել է հանդիպել: Հանուն ընկերոջ ջանքեր թափող Տիգրանը, սակայն, մերժում է ստացել Հովիկից. վերջինս ասել է, թե չի ցանկանում հանդիպել, քանի որ Տիգրանին հետաքրքրող «թեմայով» նրա հետ քննարկելու բան չունի:
մանրամասները` սկզբնաղբյուրում
