Աղջկան սպառնացել է սեռական բնույթի գործողություն չկատարելու դեպքում կամրջից ցած նետել
Երիտասարդը կամրջի վրա 28-ամյա աղջկան սպառնացել է իր հետ սեռական բնույթի գործողություն չկատարելու դեպքում կամրջից ցած նետել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մոտ 22 տարեկան մի երիտասարդ աղջկան սեղմել է կամրջի արգելապատնեշին և սպառնացել, որ եթե իր հետ սեռական բնույթի գործողություն չկատարի կամրջից ցած կնետի:
Եվ հենց բաց երկնքի տակ նա փորձել է աղջկա տաբատն իջեցնել, սակայն հանդիպելով դիմադրության՝ ինքնուրույն է կրքերը հանդարտեցրել և այդ պահին տեսնելով կամրջի մյուս ծայրում անցորդների դիմել է փախուստի:
