«Ախպերս ասել է՝ երդում ես կերել, բեր փողը փակի... »
Shabat.am-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվեց Արտակ Մինասյանի գործի դատական քննությունը:
32-ամյա Արտակ Մինասյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Արտակ Մինասյանի ինքնությունը ճշտելու ընթացքում արձանագրվեց, որ նա նախկինում մի քանի անգամ դատվել է գողությունների համար:
Վերջին անգամ դատապարտվել է 2007 թվականին, վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի ազատազրկման: Պատժից ազատվել է պայմանական-վաղաժամկետ՝ 2013 թվականի դեկտեմբերին՝ պատժի 2 ամիս 4 օրը չկրած:
Այս գործով Մինասյանը կալանքի տակ է 2014 թվականի սեպտեմբերի 11-ից՝ հանցագործության կատարման հաջորդ օրից:
Ամբաստանյալ Մինասյանն ասաց. «Ամուսնացած չեմ, կրթություն չունեմ»: Այսինքն՝ այս երիտասարդ մարդն ընդհանրապես դպրոց չի գնացել…
Մեղադրող Կարապետյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
