«Այ զիբիլ, քեզ կվառեմ». 12 հազար դրամ պարտքի համար համագյուղացի Նեկտարի վրա Մարտիրոսը բենզին է լցրել
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մարտիրոս Հովհաննիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:
58-ամյա Մարտիրոս Հովհաննիսյանը մեղադրվել է հրկիզման եղանակով սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Նեկտարը 2013 թվականի ապրիլից խնամել է համագյուղացի Մարտիրոս Հովհաննիսյանի անասունները՝ մեկ գլուխ անասունը՝ 10 հազար դրամով:
Մարտիրոսը Նեկտարին պարտք է մնացել 60 հազար դրամ:
2013 թվականի սեպտեմբերին Մարտիրոսի առևտրական բարեկամը գյուղ է բերել ու վաճառել աղացած կարմիր պղպեղ՝ իր ապրանքը փոխանակելով գարիով:
Նեկտարը առևտրականից գնել է 12 հազար դրամի աղացած պղպեղ, բայց գումար չի ունեցել, որ վճարի: Նրա փոխարեն Մարտիրոսը իր բարեկամին է տվել համարժեք գարի այն պայմանով, որ Նեկտարը հետագայում գումարը իրեն կտա:
2013 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 17-ին Նեկտարը տնից դուրս է եկել ու գնացել հանդամաս՝ գառներին պահող իր երեխաների մոտ:
Ճանապարհին է եղել, երբ նրան զանգել է Մարտիրոս Հովհաննիսյանը և վրդովված տոնով պահանջել է պղպեղի գումարը: Նեկտարն ասել է, թե Մարտիրոսն անասուններին պահելու դիմաց պարտք մնացած գումարը թող վերադարձնի, ինքն էլ այդ գումարից կվերադարձնի իր պարտքը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
