Այդ հարցի պատասխանը լավ կլինի իմանալ լիազոր մարմիններից
Նոյեմբերի 25-ին բացահայտված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի, Հայկ և Հրանտ Վարդանյանների, պաշտպան Լևոն Բաղդասարյանը, Fnews.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նախաքննության ավարտին շատ հարցերի պատասխանը կտրվի:
Նա հայտնեց նաև, որ իրավապաշտպանները բազմիցս են բարձրաձայնել, որ եթե անձը չի խուսափում նախաքննությունից, ցուցմունքներ է տալիս և ըստ էության բացարձակ խնդիր չկա նախաքննության հետ կապված, ինչու՞ անձին պետք է սահմանափակեն: Ըստ պաշտպանի՝ դրա պատճառները շատ են. «Չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց դա համատարած խնդիր է, և ես հույս ունեմ, որ առաջիկայում ահակին բան կփոխվի: Այսինքն՝ նախաքննության ընթացքում անձին չտանեն և չսահմանափակեն նրա ազատությունը: Ինչպես տեսանք այս ընթացքում շատերը ստորագրությամբ ազատ արձկավեցին դա օրենիքն համապատասխանում է և իրավաչափ է: Այդպես պետք է բոլոր մեղադրյալների ազատ արձակեին»:Թե ինչքան կձգվի նախաքննությունը, Բաղդասարյանը դժվարանում է ասել: Նրա կարծիքով՝ այդ հարցի պատասխանը լավ կլինի իմանալ պետական լիազոր մարմնից՝ ի դեմս քննչական վարչության եւ ԱԱԾ-ի: Այդուհանդերձ նա ենթադրում է, որ ևս մի քանի ամիս կձգվի: Այն հարցին թե ինչպե՞ս եղավ, որ միանգամից մի քանիսի պաշտպանությունն է ստանձնում, պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալներն են իրեն ընտրել և այդ հարցը նրանց պետք է տալ:
