Այդ իրավիճակը կարող է մի օր «կանտրոլից» դուրս գալ.VIDEO
«Այնհայտ է, որ օր-օրի հայ-ադրբեջանական հարաբերությունները գնալով ավելի սրվում են: Թեև մեր զինվորներն ու հայոց բանակը իր պատրաստվածությամբ ու մարտունակությամբ կարողանում է հակառակորդին արժանի հակահարված տալ, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ իրավիճակը կարող է մի օր «կանտրոլից» դուրս գալ»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, ու հավելեց, որ Ադրբեջանը գնալով ավելի է լկտիանում՝ ապավինելով իր իսկ կողմից ձեռնարկած սադրանքներին ու պրովակացիաներին: Արագած Ախոյանը նկատեց նաեւ, որ Ադրբեջանը վտանգավոր խաղ է խաղում, եւ անցնում է թույլատրելիի սահմանները.«Նա պետք է մինչ օրս դասեր քաղած լիներ, եւ հասականար որ պետք չէ ռիսկի դիմել եւ գնալ նման քայլերի: Այս խաղերը իհարկե կապված են նաեւ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում առկա տրմադրությունների հետ, քանի որ մենք շատ լավ տեսանք, թե ինչ կատարվեց Ադրբեջանի ուժային կառույցներում, եւ թե ինչքան պաշտոնանկություններ տեղի ունեցան հենց այդ ֆոնի վրա»: Առավել մանրամաս՝առաջարկվող տեսանյութում:
