Այդ օրենքն էլ ժամանակին ընդունել են պատգամավորները.VIDEO
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատում Հանրապետության օրվա տոնակատարությունների ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին։
Անդրադառնալով ոստիկանական համակարգում հնարավոր կրճատումներին հարցին, ոստիկանապետը պատասխանեց.
«Կրճատումներ, իհարկե հնարավոր է լինեն, բայց կառավարությունը կապ չունի այդ առումով, քանի որ մենք բարեփոխումների ծրագիրը իրականացնում ենք էտապներով, ամեն տարի մենք ունենում ենք կրճատումներ»:
Հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ոստիկանների թիվը, Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց. «Դա ոստիկանապետից չի կախված, այլ օրենքից: Այդ օրենքն էլ ընդունել են ժամանակին պատգամավորները, որ էդ հարցը բարձրացնում են»:
