Այդ պատվերների ակաջները երեւում են.VIDEO
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ մարզում բոլորը տարված են առօրյա հոգսերով, բախումներ չկան։ Անդրադառնալով մարզպետարանում կադրային փոփոխություններին՝ վերջինս ասաց, որ նախկին մարզպետի հետ հրաժարականի դիմում էին գրել նաև խորհրդականները, որոնց փոխարեն այլ անձինք են նշանակվել։ Մարզպետը վստահություն հայտնեց, որ իր դեմ պատվերով նյութեր են մամուլում հրապարակվում. «Ականջները և ամեն ինչ տեսնում ենք»։
-Պարո՛ն մարզպետ, ընտրություններին ընդառաջ Այրարատի մարզում իրավիճակը կարծես թե շիկանում է։ Արարատի մարզը վերջին ժամանակահատվածում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։
-Դուք գտնվում եք մեր մարզում, Դուք Ձեր ականջով լսեցի՞ք լարվածություն, տեսե ՞լ եք լարվածություն։ Նորից եմ կրկնում ՝մենք զբաղված ենք մեր առօրյա աշխատանքով, մենք ունենք հոգսեր, խնդիրներ։ Քիչ առաջ նկատեցիք, որ ինձ մոտ հավաքված են տարբեր խավի մարդիկ, որոնք ունեն հոգսեր, խնդիրներ, իսկ ընտրությունների հետ կապված, երբ որ կսկսի քարոզչությունը, մեծ հաճույքով Ձեր հարցերին կպատասխանեմ, մեր մոտ նմանատիպ իրավիճակ չի ստեղծվել, չի էլ կարող ստեղծվել։
Ես մարզպետն եմ, տիրապետում եմ իրավիճակին, սև մամուլի ցեխ շպրտող գրածները ընդամենը պատվերներ են։ Էդ պատվերները մեզ տեսանելի են, մենք տեսնում ենք` պատվերները որ կողմից են գալիս, բացարձակապես նման իրավիճակ չկա, մեր ժողովուրդը հանգիստ, առօրյա կյանքով է զբաղվում։
-Ովքե ՞ր են պատվիրողները, ո՞ւմ նկատի ունեք՝ նախկին վարչապետի՞ն։
-Ես ասում եմ՝պատվերներ են դրանք. և՛ ականջներն ենք տեսնում, և՛ ամեն ինչն ենք տեսնում, թե որտեղից է գալիս՝ առաջիկայում ինքներդ կտեսնեք։
-Այսինքն, պարո՛ն Գրիգորյան, ընտրություններին մարզում բախումների չպե ՞տք է սպասել։
-Իրականությունը պետք է ռեալ գնահատել, Դուք գտնվում եք մեր մարզում, եթե որևէ տեղ լարվածություն եք տեսել, ինձ ասեք։ Սառը վիճակ է, ոչինչ չկա, ինտրիգներ են տարբեր մարդկանց կողմից, պտտվեք, տեսեք։ Ոչ միայն Արարատի մարզում, այլ ՀՀ-ում որևիցե մեկը չպիտի սպասի բախումների, բոլորս էլ կայացած մարդիկ ենք, հասկանում ենք, որ ընտրությունը կլինի, կանցնի, կգնա։
Պետք է անել ամեն ինչ, որպեսզի մեր հասարակությունն ակտիվ մասնակցություն ունենա , բայց միևնույն ժամանակ որևէ խնդիր չառաջանա։ Կգա ժամանակը, ինքներդ կտեսնեք։
-Մարզպետարանում կադրային փոփոխություններ եղան, մամուլը գրեց, որ մի շարք անձինք աշխատանքից ազատվել են, մի շարք անձինք էլ՝ ընդունվել, քաղաքաշինության վարչության պետը, օրինակ, աշխատանքից հեռացվե ՞լ է։
-Պատվերներ են, պատվերներից չենք խուսափում, բայց պատվեր տվողներից ամեն մարդ ներկայացնում է իր կենսագրությունը։ Մի անձնավորություն քաղաքաշինության հետ կապված ներկայացվել է. մարդը Գերմանիայում վերապատրաստման է գնում և ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա։ Մեծ ցանկություն ուներ այստեղ աշխատելու, բայց խնդրել է, որպեսզի թույլ տանք գնա Գերմանիա։ Կարող եք կապվել իրեն հետ, զրուցել , նորմալ, պրոֆեսիոնալ մասնագետ տղա է, բայց ինքը խնդիր ունի, ուզում է եվրոպական կրթություն ստանալ և վերադառնալ Հայաստան։ Չէի կարող այդ մարդուն արգելել և ասեի ՝չէ, մի գնա, առավել ևս, որ ընտանիքը արդեն տեղափոխվել է Գերմանիա։
մանրամասն՝այստեղ:
