Այդ քաղաքական ուժն այլևս ավարտել է իր առաքելությունը,իսկ «Ելք»-ը կլինի միակ ընդդիմադիր ուժը
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համաձայն չէ այն պնդումներին, թե ապրիլի երկուսին անցկացված ընտրություններով մենք մի քայլ առաջ գնացինք՝ դեպի ժողովրդավարությունը: Ավելին, ըստ քաղաքագետի՝ ընտրական նոր տեխնոլոգիաները իշխանությունը վերարտադրելու միջոց դարձան. քվեասենյակներում մեծամասշտաբ խախտումներ չեղան, սական քաղաքական պրեցեսի որակն այդպես էլ չբարելավվեց:
«Ընդրությունների արդյունքը կանխատելելի էր: Ես դրա մասին բազմիցս մամուլում մեկնաբանություններ եմ տվել: Ասպես ասած, ժամանակը ցույց տվեց՝ դրական առաջընթաց չգրանցվեց»,-Fnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Մեր հարցին՝ կանխատեսելի համարո՞ւմ էիք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չպիտի հայտնվեր խորհրդարանում, քաղաքագետը պատասխանեց. «Դա, երևի, սյուրպրիզների շարքից էր, քանի որ այդ ուժն, այնուամենայնիվ, իշխանության ռեսուրս էր և այդ ռեսուրսը ցույց տվեց իր ՝ պիտանելությունը կորցրած լինելը: Այդ քաղաքական ուժն այլևս ավարտել է իր առաքելությունը. կարելի է այդպես համարել: Հիմաիշխանությունն իրենց կարիքը չունի, քանի որ կան ժամանակին համահունչ այլ ռեսուրսներ»:
«Ելք» դաշինքի մասին, ինչպես հայտնի է, տարբեր կարծիքներ հնչեցին՝ ընդհուպ մինչև այն, որ «Ելք»-ն իշխանությունների պրոյեկտն է: Անդրադառնալով այս վարկածին՝ քաղաքագետը շեշտեց՝ հավանական չի համարում այդ տարբերակը:
«Դա անիմաստ կլիներ, քանի որ «Ելք»-ում կան մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել ու «իշխանության պրոյեկտ» ասվածն անիմաստ պիտակ եմ համարում: Ավելին ասեմ՝ այդ ուժն ԱԺ-ում լինելու է փաստացի միակ ընդդիմադիր ուժը՝ իր վրա վերցնելով շատ ծանր բեռ», - եզրափակեց քաղաքագետը: