Այգուտում տուն է այրվել
Դեկտեմբերի 24-ին` ժամը 07.27-ին, Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի բաժնից։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգուտ գյուղի 4-րդ փողոցի Է. Մ.-ին պատկանող տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.40-ին, մարվել՝ 13.07-ին:
Ամբողջությամբ այրվել է տունը` գույքով (143 քմ):
