Այլևս ոչ ոք թող չտեսնի այն, ինչ տեսանք մենք նախորդ տարում
ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ով Արցախյան Պատերազմի առաջին իսկ օրերից, Արցախում խիզախորեն իրականացնում էր իր մասնագիտական առաքելությունն ու աշխատանքը, եւ ով մշտապես լինելով առաջնագծում բարձր է պահում լրագրողի անունն ու պատիվը, ամփոփելով անցնող Տարին...
ՖԲ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.
Միակ լավագույն բանը, որ սովորեցրեց նախորդ տարին, դա գնահատելու ունակությունն էր, այն սովորեցրեց, որ պետք է ապրել հիմա և այստեղ, որ ոչինչ պետք չէ հետաձգել, որ պետք է ներել, սիրել շատ ու խոստովանել մեր սերը:
Առջևում 365 նոր օր է, լավ կամ վատ, ուրախ կամ տխուր, բայց եկեք այդ ամեն օրվա մեջ գոնե մեկ լավ բան անենք, աշխարհն առանց այդ էլ շատ է չարացել, եկեք լինենք բարի` եթե ոչ մարդիկ, Աստված անպայման կտեսնի։ Թող ամբողջ աշխարհում ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ լինի։ Հիմա, ավելի քան երբևէ հասկանում եմ այդ բառի իմաստը ու ուզում եմ այլևս ոչ ոք չտեսնի այն, ինչ տեսանք մենք նախորդ տարում
