Այն ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում ողբերգություն է. Դեյվիդ Լիվինգտոնը Բաքվում է
«Այն ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում ողբերգություն է: Այն անդրադարձել է բազմաթիվ մարդկանց վրա: Կարծում եմ՝ այս հակամարտությունը պետք է որքան հնարավոր է շուտ լուծվի: Ղարաբաղի խնդիրը ավելի քան 20 տարի խոչընդոտում է տարածաշրջանի զարգացումը»: Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիվինգտոնը: Հայտնումէ «Ռեգնում» գործակալությունը:
Այս մասին Լիվինգտոնը, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդիարովի հետ տված մամուլի ասուլիսում:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ Լիվինգտոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել այս հակամարտության լուծման համար, սակայն «չի կարող խառնվել բանակցությունների գործընթացին»:
