Այնպես պետք է թարգմանել, որ հայոց մշակույթը հասկացվի օտարների կողմից
Այսօր «Նարեկացի» արվեստների միությունում դասախոսությունների շարք էր: Բանախոսներն էին ականավոր հայագետ Հերբերթ Մաուերն ու Ավստրիայից ժամանած դոկտոր, երաժտական լրագրող Իռեն Զուխրին: Վարպետության դասերի այս շարքը կրում է «Հայաստան-Ավստրիա- Արևելք-Արևմուտք և Թարգմանություններ» խորագիրը: Բանախոսներից՝ Հերբերտ Մաուերը, իր ելույթն ու նախաբանի խոսքը սկսեց, շատերի համար անսպասելի` վարժ հայերենով: Դասախոսությունների նպատակն էր արվեստի, թարգմանությունների խնդիրը դիտարկել փիլիսոփայական տեսանկյունից և հետեւյալ սկզբունքով. «Սա ինքնության համատեքստի խնդիր է: Ինքնությունը միշտ փոփոխության է ենթարկվում և ուրեմն դասախոսությունների հարցն է, թե ինչպես է Արևելքը դարեր շարունակ ընկալվել Արևմուտքի կողմից: Այսօրվա դասախոսությունները երաժշտության և գրականության համատեքստում են»:
Ըստ բանախոսի թարգմանության խնդիրը լուրջ խնդիր է և լեզվական առումով այն մի նոր ստեղծագործություն է: Այսինքն այնպես պետք է թարգմանել, որ Հայոց մշակույթը հասկացվի օտարների կողմից` արևմտյան ընթերցողի կողմից:
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ