Այրված զրուցարան-տաղավարում տղամարդու դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է զրուցարան-տաղավար:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, հրշեջ-փրկարարները տաղավարում հայտնաբերել են միջին տարիքի, անձը չպարզած քաղաքացու դի:
