Այրվել է 50 սրբանկար
Նոյեմբերի 13-ին` ժամը 16:44-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող մատուռում: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:52-ին, մարվել՝ 17:05-ին:
Մատուռում այրվել է 50 սրբանկար և մատուռի տանիքից մոտ 1 քմ հատված:
