Այրվել է ավտոմեքենա
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E320» մակնիշի 95 ММ 955 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ ՝ 1987 թ. ծնված Վ. Վ.-ը և ուղևոր՝ 1993 թ. ծնված Ա. Կ.-ը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
