Այրվել է փայտե տնակ
Հունվարի 28-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել` 20.23-ին:
Մասնակի այրվել է Հ. Ա.-ին պատկանող փայտե տնակը (մոտ 65 քմ)` գույքով:
