Այրվել է տան տանիքը
Դեկտեմբերի 26-ին, ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 4-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.50-ին, մարվել՝ 08.26-ին: Այրվել է Հ. Ա.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 170 ք.մ:
