Այրվել են փայտյա կառուցատարրեր
Մարտի 23-ին, ժամը 23.34-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 60/3 տանը կից ավտոտնակից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 60/3 տան բակում գտնվող օժանդակ շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.09-ին, մարվել՝ 00.29-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ):
