Այրվող Mercedes-ը հեռացել է հրշեջներից կրակը հանգցնելու ժամանակ (տեսանյութ)
Նորվեգիայում այրվող Mercedes-ը հեռացել է հրշեջներից հրդեհը մարելու ժամանակ՝ հայտնում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նորվեգիայի գյուղական ճանապարհներից մեկում. Mercedes-ը այրվել է, և հրշեջները գնացել են կրակը հանգցնելու: Բայց երբ նրանք սկսել են մեքենայի վրա ջուր լցնել, մեքենան հեռացել է նրանցից՝ ներքև գլորվելով լեռան վրայից, որի վրա կանգնած էր:
Հրշեջները շուտով իրենց մեքենայով հասել են այրվող մեքենայի հետևից ու ավարտել աշխատանքը: Ակնհայտորեն, ավտոմեքենան դրված չի եղել ձեռքի արգելակի վրա:
