Այրվում է տան տանիք
Դեկտեմբերի 2-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 30-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպխերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.05-ին, մարվել՝ 13.22-ին: Ամբողջությամբ այրվել է Դ. Ս.-ին պատկանող տան տանիքը (45 քմ) և տան ներսում` բազկաթոռ ու աթոռ:
