«Այս բացառիկ լուսանկարն առաջին անգամ է հրապարակվում». Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռի արխիվում պահվող բացառիկ այս լուսանկարն այսօր առաջին անգամ է հրապարակվում:
25 օգոստոսի, 1915թ., Մայր Աթոռ.
Երանաշնորհ Տ. Տ. Գևորգ Ե. Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սբ Գայանե վանքի միաբանական շենքի (որը վերածվել էր հիվանդանոցի) առջև՝ շրջապատված որբուկներով, գաղթականներով, բուժաշխատողներով, միաբաններով և զորականներով:
Տրամադրվել է Մայր Աթոռի արխիվի կողմից»:
