Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կրակ է բացել դիպուկահար զենքերից. ԼՂՀ ՊԲ
Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաեւ դիպուկահար հրացաններ:
«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հայտարարության մեջ:
