Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց
Փետրվարի 9-ին եւ լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
