ԱՅՍ ՊԱՀԻՆ. Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում...
Այսօր՝ փետրվարի 16-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Լուսառատ գյուղի բնակչության գրեթե 90 տոկոսը պատրաստվում է ի նշան բողոքի փակել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի հայտնի Խոր Վիրապի խաչմերուկը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Գյուղնախարարը ճոռոմ-ճոռոմ խոստումներ էր տալիս, թե գյուղմթերքը կհանձնեք գործարաններին և վճարները կանոնավոր կստանաք: Տարել, մեր որակյալ գյուղմթերքները հանձնել ենք: Գումարի չնչին մասը վճարել են, մնացած մասի համար կտրոններ են տվել, որ արդեն 6-7 ամիս է, գումարը տալու համար սաղ գյուղի հետ «շուն ու կատու են խաղում»՝ ուրբաթ օրը համեցեք տար: Գուղնախարարին պատկանող գործարանին էլ ենք տվել որակյալ գյուղմթերք, բայց միայն կտրոններ ենք ստացել: Գումարը չեն վճարում ու չեն էլ ասում՝ երբ կվճարեն, մինչդեռ կոմունալ վճարումներ պետք է կատարենք, էրեխեքի ուսման վարձ, վարկեր պետք է փակենք, բայց չենք կարում, քանի որ գործարանատերերը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ: Այլ ելք չկա՝ միակ միջոցը ողջ գյուղով՝ ահել ու ջահել, մեր ու մանուկ, փակենք տռասան: Մեր հույսը վարչապետն էր, սակայն ստացվում է՝ գյուղնախարարն ու որոշ գործարանատերեր վարչապետին էլ են խաբում: Ուզում ենք՝ վարչապետն այդ մասին իմանա, որպեսզի հետևություններ անի:
Մանրամասն` shamshyan.com
