Այս պահին իրավիճակը Հանրապետության հրապարակում կրկին լարված է
Այս պահին իրավիճակը Հանրապետության հրապարակում կրկին լարված է, ոստիկանների եւ շարժման մասնակիցների միջեւ բախումները եւ վիճաբանությունները շարունակվում են։ Ակցիայի մասնակիցները զրուցում են Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակից բերման էին ենթարկվել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներ`Անդրիաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ այլք, ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ։ Նրանց ավելի ուշ ազատ էին արձակել։
