Այսօր առավոտյան ընտրելու իր քաղաքացական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանը
Այսօր առավոտյան ընտրելու իր քաղաքացական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանը։Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն խաղաղության, կայունության։ Հարցին, ինչպիսի ընտրություն է սպասվում, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այս պահքի ու պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն ինչ նորմալ է ընթանալու»։
Ինչ վերաբերում է ընտրակաշառքների մասին լուրերին, ապա Վ. Գասպարյանն ասաց. «Դա այնպիսի հանցատեսակ է, որ պետք է լինի վերցնող կողմ, հայտարարություն տվող կողմ, խոսել եմ այդ մասին»:
Դիտարկմանը, թե թաղային հեղինակությունները սովորաբար ներգրավված են լինում ընտրական գործընթացում, ինչն էլ բերում է խախտումների ու միջադեպերի, ՀՀ ոստիկանապետն արձագանքեց. «Դե հիմա կտեսնենք կարողանում են թաղային հեղինակությունները, թե չեն կարողանում»:
Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքի հայտարարությւոններին, թե հետընտրական զարգացումներ են լինելու, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, և ցանկացած այլ դրսևորումներ, արկածախնդրություններ պատժվում են ոչ միայն օրենքով, այլև...»:
Վ. Գասպարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը պատրաստ է ամեն ինչին՝ միաժամանակ ակնկալելով խաղաղ ընտրություն:
