Այսօր բնապահպանության նախարարի համար յուրահատուկ օր է
Այսօր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ծննդյան օրն է: Նախարարը դարձավ 50 տարեկան: Fnews.am-ը նույպես միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում նրան առողջություն և ամենայն բարին:
Արամայիս Գրիգորյանը ծնվել է (1965, հոկտեմբերի 6, Արարատի մարզի Ավշար գյուղում:)
1988 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) թեթև արդյունաբերության ինստիտուտը։
1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1987-1988 թթ. աշխատել է Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայում որակի գծով ճարտարագետ։
1988-1990 թթ. - ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի կազմակերպական բաժնի վարիչ։
1999-2002 թթ.` Ավշարի գինու գործարանի փոխտնօրեն:
2002-2003 թթ.` Ավշարի գինու գործարանի գլխավոր տնօրեն։
2003 թվականի մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից[1]։ Մինչև 2006 թվականի հունիսի 2-ը՝ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2006 թ. հունիսի 2-ից՝ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2007 թվականի մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ՀՅԴ խմբակցության անդամ։
2008 թվականի հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար[2]։
2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից[3]։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Արարատի մարզպետ[4]։
2014 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարար
