Այսօր երկրի վրա սպասվում է մագնիսական փոթորիկ
Օգոստոսի 16-ին Երկրի վրա կարող է սկսվել մագնիսական փոթորիկ՝ օգոստոսի 12-ին Արևի վրա արևապսակի զանգվածի արտանետումից հետո, որն ուղղված է դեպի մեր մոլորակ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Արևի տեսանելի սկավառակի հարավարևմտյան բարձրաչափում օգոստոսի 12-ին արձանագրվել է արևապսակի զանգվածի արտանետում: Այն ուղեկցել է արեգակի մանրաթելերի անկումը և տևական բռնկումը: Արևապսակի զանգվածի արտանետումն ուղղված է Երկրի կողմը: Օգոստոսի 16-ին հնարավոր է մագնիսական փոթորիկ»,- ասել են փորձագետները:
Գիտնականները, սակայն, չեն կանխատեսում, թե ինչ ուժգնությամբ կլինի մագնիսական փոթորիկը:
