Այսօր ժամը 15:00-ից կսկսվեն դիակների որոնողական աշխատանքները
«Շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:Կրակը կդադարեցվի այսօր տեղական ժամանակով 15:00-20:00:Այն նպատակ ունի սկսելու զոհվածների դիակների որոնողական աշխատանքները` ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանական կողմից: Նշված գործընթացը համակարգում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ԵԱՀԿ Մինսկի խումբը»,մեզ հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը:
