Այսօր գեներալ Մանվելի ծննդյան օրն է
Այսօր գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: «Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ նրա 59-ամյակը նշվելու է Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում: Հրավիրված են Սերժ Սարգսյանը, բազմաթիվ պատգամավորներ և պաշտոնյաներ: Հրավերները ուղարկել է ԵԿՄ-ն:
Երեկ «Երկրապահից» «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ավանդույթի համաձայն՝ իրենք են կազմակերպում ԵԿՄ նախագահի տարեդարձը:
