Այսօր կվառվեն տոնածառի լույսերը
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են: Լավագույն ձևավորման համար քաղաքացիներն ու տնտեսվարողները քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն:
Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Զեկուցվել է նաև, որ վարչական բոլոր շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղի կունենան տոնական մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը կազդարարվի այսօր երեկոյան ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին էլ տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը:
