1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Այսօր մեր երկրի ամենառաջատար շարժիչ ուժը, սոցիալական միավորը` կանայք են». Ազգագրագետ

Այսօր աշխարհը նշում է Կանանց միջազգային օրը (IWD), որի սկզբնական անվանումը Աշխատավոր կանանց միջազգային օրն էր: Ամեն տարի այս օրը` մարտի 8-ին, տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը՝ տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում արձանագրած նրանց ձեռքբերումները։

Հայ կնոջ դերակատարման, արժեւորման, յուրահատկության եւ այլ հարցերի շուրջ էլ, NEWSMEDIA.am-ը զրուցել է ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ, ով նախ եւ առաջ իր խոսքում նկատեց.

-Ես անկեղծ ասած՝ չէի առանձնացնի հայ կնոջը: Աշխարհում ընթացող գործընթացները կան. ե՛ւ էվոլյուցիոն ե՛ւ քաղաքական, աշխարհը շատ է փոխվել՝ սեռերի դերակատարության առումով: Այն իրավիճակը, որն այսօր կա՝ զգալի չափով նաեւ խորհրդային շրջանում կնոջ նկատմամբ դրսեւորված քաղաքականությունից էր գալիս: Այսինքն ե՛ւ կրթությունը, ե՛ւ պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվելը, ե՛ւ սեռերի վարչաքաղաքական դերակատարությունների բարձրացման նկատմամբ որոշակի ձեւավորված եւ իրականացված որոշումները՝ զգալի չափով փոխել են հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ: Ինչպես նաեւ փոխվել է. կանանց սեփական ինքնագնահատականը՝իրենց իսկ նկատմամբ:

Այսօր կնոջ նկատմամբ ՝ հատուկ բացասական վերաբերմունքի քաղաքականություն չկա, եւ դա է պատճառը, որ կանայքի իրենք իրենց ճանապարհը գտնում են իրենց ընտանիքի, հասարակական միջավայրի եւ իրենց մտավոր կարողությունների ինքնուրույն ծրագրավորման շնորհիվ: Ես գտնում եմ, որ այսօր ՀՀ-ի ամենառաջատար շարժիչ ուժը, սոցիալական միավորը՝ կանայք են: Ճիշտ է, իշխանությունը դեռեւս մի քիչ պասիվ է գնահատելու կանանց ռեալ հնարավորությունները. Բայց ակնհայտ է, որ կանայք շատ ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ իրենց զարգացման եւ իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը առաջ տանելու ուղղությամբ:
Բուհերում` իմ ունեցած փորձը ցույցը է տալիս, որ աղջիկները այսօր ավելի պատրաստ են իրենց վրա աշխատել, այսինքն նրանք գիտակցում են, որ իրենց համար կրթությունը, գիտելիքը եւ կամքը իրենցից ավելի շատ է պահանջվում հանրային միջավայրում, քան տղամարդկանցից: Եւ նրանք շատ ավելի հետեւողական են այդ հարցում, քան տղաները:

Հայ կանայք պատվով տանում են իրենց վրա դրված բեռը` բոլոր իմաստներով

-Տիիկին Խառատյան, շատ հաճախ տեսնում ենք, որ տղամարդիկ նեղվում են կանանց ղեկավարության ներքո աշխատելուց, Դուք կիսում ե՞ք այդ տեսակետը:

-Անշուշտ, սա գործատուների եւ աշխատանքի կազմակերպման մեջ մեծ դեր ունի: Մյուս կողմից՝ կանայք իրենց սեփական աշխատանքի միջոցով լուրջ մրցակցության մեջ են մտնում տղամարդկանց հետ: Կանայք շատ լավ տիրապետում են իրենց պաշտպանելու մեխանիզմներին. նրանք իրենց պաշտպանելու համար ընտրում են ավելի ընդունելի, իրավական , օրինապահ, հասարակական կարծրատիպեր, քան տղամարդիկ:
Եւ դա պատահական չէ. այո, կանանցից պահանջվում է ավելի մեծ զսպվածություն, ավելի իրավական կարգ, ավելի բարոյական` հանրային հասարական արժեքների տիրույթում տեղավորելու կարողություն:

-Տիկին Խառատյան, օգտվելով առիթից ապրիլի 7-ի կապակցությամբ Շնորհավորում ենք Ձեզ ՝որպես հայ կնոջ հավաքական կերպար: Եվ ակնկալում Ձեր խոսքը, հորդորը՝ հայ կնոջը:

-Ես այսպես ասեմ. ես ուրախ եմ մեր կանանց համար: Ես կարծում եմ, որ հայ կանայք պատվով տանում են իրենց վրա դրված բեռը` բոլոր իմաստներով: Շնորհավորում եմ մեր հասարակությանը, մեր հայ տղամարդկանց, որ ունեն հայ կնոջ նման առաքինի կերպարներ:

Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի... Իրանն ապացույցներ ունի, որ Սիրիայում կատարված... Հետախուզվում է ֆինանսների նախկին փոխնախարարը․... ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ... Ասադը դարձել է օտարերկրյա դավադրության զոհ. A... Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Զախարովան Reuters-ին խորհուրդ է տվել հերքել լ... Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սիրիայի ապագայի ... Սիրիայում ռուսական ռազմաբազաները բերվել են բա... Սիրիական դեպքերը, ինչպես նաև առաջիկայում բեկո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan