Այսօր նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է
Այսօր հայազգի նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է, նա ծնվել է նույն օրը` 1928-ին: Նա դժվար մանկություն է ունեցել. մայրը վաղ է մահացել, իսկ հայրը զինվոր է եղել Երկրորդ համաշխարհային պատերազում: Այդ պատճառով էլ նա մեծացել է որբանոցում: Ջ. Գասպարյանը դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի: Նա, որպես դուդուկահար, առաջին մրցանակը ստացել է 1956-ին։ 1959-ին ստացել է առաջին ոսկե մեդալը` Չորրորդ Միջազգային փառատոնում։ Ջ. Գասպարյանը ստացել է բազմաթից կոչումներ, մեդալներ, պարգևատրումներ եւ ողջ ազգի սերը: