Այս ոչ մի երկրի չպատկանողները, դատապարտված են միաժամանակ ապրելու երկու մանկություն
Անհայրենիք մարդիկ։ Այս ոչ մի երկրի չպատկանողները, դատապարտված են միաժամանակ ապրելու երկու մանկություն։
Անհրաժեշտ է, որ նրանք յուրացնեն իրենցը՝ բնօրինակը իր մշակույթով, սովորույթներով, կյանքի երևույթները ընկալելու եղանակներով, բայց անհրաժեշտ է նաև, որ իրենց ընդունած երկիրը ոտք դնելուն պես յուրացնեն կրկնօրինակը՝ այդ երկրի բարքերն ու լեզուն։ Չթուլացող աչալրջությանը, այնպես, որ բնօրինակի սովորույթները չվիրավորեն նոր միջավայրը, և ոչ էլ այս նորը իր զորեղ ազդեցությամբ ուրացման մեղքի մեջ գցի իրեն, երեխան ի վերջո կորցնում է իր տարիքի անմեղության ու անհոգության իրավունքը։
Տարբերությունների այս բախման մեջ ես երազում էի մնալ աննկատ, բայց որպեսզի ձեռք բերեի Պարոն Անհատ կոչումը, անհրաժեշտ էր ամենայն շտապողականությամբ իմ խոսելաձևը փոխարինել ուրիշով։
Ես ոչ մի պակասություն չունեի, ոչ կույր էի, ոչ խուլ, ոչ համր, ոչ էլ անդամալույծ, սակայն այն հոդավոր հնչյունների դեմ, որոնք չէին պատկանում իմ ընկալման համակարգին, ես թե կույր էի, թե խուլ, թե համր։
Անրի Վեռնոյ
