Ազատ գետի կիրճում վերսկսված շինաշխատանքները դադարեցվում են. Հովիկ Աբրահամյան
Ազատ գետի կիրճում վերսկսված շինաշխատանքները դադարեցվում են: Այս մասին Գառնիում բողոքարկող գյուղացիների հետ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գառնեցիների պահանջով, ովքեր մի քանի օր է փակել էին Գառնի-Երևան ավտոճանապարհը, Հովիկ Աբրահամյանը գնացել էր իրենց հետ հանդիպելու: Գյուղացիների հակափաստարկները լսելով Հովիկ Աբրահամյանն ասաց. «Լավ, ես խոստանում եմ, ծրագիրը դադարեցնում ենք, տեխնիկան հանում ենք, չեղարկում ենք, հիմա ճանապարհը բացում եք…»:
Գյուղացիներն էլ ասացին, որ մինչև իրենց աչքով չտեսնեն, թե ինչպես է տեխնիկան դուրս բերվում, չեն բացի ճանապարհը:
